Իսրայելի թիրшխը Թուրքիան է. Hurriyet

Թուրքիայի  իշխանամետ «Hurriyet» թերթում հրապարակվել է վերլուծաբան Աբդուլքադիր Սելվիի «Իսրայելի թիրախը Թուրքիան է» հոդվածը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հեղինակն անդրադառնում է Սիրիայում տիրող իրավիճակին և թուրք-իսրայելական հարաբերություններին։

Նա մասնավարապես նշում է, որ Իսրայելը խաթարում է Սիրիայում կայունությունը և նպատակ ունի հարձակվել Դամասկոսի վրա ու տապալել երկրի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարային։ Ըստ հեղինակի՝ նրա դեմ մի անգամ սպանություն էր պլանավորվել, բայց Թուրքիայի հետախուզական կազմկերպությունը  (MİT) խափանել է մահափորձը։

Հեղինակը նշմամբ՝  Թուրքիան հետևում է Իսրայելի յուրաքանչյուր քայլին ու հավելել, որ  Թուրքիայի և Թրամփի քաղաքականությունը Սիրիայի հարցում համընկնում է։ Ըստ նրա՝ Թուրքիան և ԱՄՆ-ն ցանկանում են, որ  Սիրիայում տիրի կայունություն։ 

«Թուրքիայի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ է, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքում կարգուկանոն է հաստատվել  ու դա երկրորդ անգամ հիասթափեցրել է Իսրայելին»,- գրում է Աբդուլքադիր Սելվին։

Միջանկյալ նշենք, որ Սուվեյդա քաղաքում բախումներ են եղել դրուզների ու բեդվինների միջև, որից հետո Իսրայելը հարվածել է Սիրիային՝ ի պաշտպանություն դրուզների։

Ըստ հեղինակի՝ Իսրայելը ցանկանում է ապակայունացնել Սիրիան և ուզում է քաղաքացիական պատերազմ վերսկսել։ Իսրայելին անհանգստացնում է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում։

Սելվին կարծում է, որ  եթե Թուրքիայի կողմից ահաբեկչական որակվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG), «Քուրդիստանի բանվորական» կուսացությանը (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին (ՍԴՈւ-SDF) հաջողվի զինաթափել, ապա Թուրքիայի ազդեցությունն ավելի կմեծանա։

«Իսրայելի հիմնական թիրախը Թուրքիան է, ու նա չի ուզում, որ Թուրքիան ազդեցիկ լինի Սիրիայում և Լիբանանում։ Այլ ցանկանում է քաղաքացիական պատերազմ հրահրել և Թուրքիային դուրս մղել Սիրիայից»,- նշվում է հոդվածում։

Շեշտվում է, որ Թուրքիան դինամիկ ճգնաժամերի կառավարման ռազմավարություն է վարում Իսրայելի դեմ ու խափանում է Իսրայելի յուրաքանչյուր քայլը տեղում։

Որպես ամփոփում հեղինակը նշում է, որ «PKK»-ն զենքը վայր կդնի, իսկ Իսրայելը կվերադառնա տուն՝ կրելով ևս մեկ պարտություն։