Իսրայելի ռազմաօդային ուժերը զորքեր են իջեցրել...

Իսրայելի ռազմաօդային ուժերի երեք ուղղաթիռներ վաղ առավոտյան զորքեր են վայրէջք կատարել Սիրիայի Յաֆուր գյուղում, որը գտնվում է Դամասկոսից 10 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։

Ըստ դրա՝ իսրայելական հատուկ նշանակության զորքերի զինվորները մաքրում են իրականացրել այս տարածքում գտնվող նախկին Հանրապետական ​​գվարդիայի բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գործողությունը տևել է մոտ հինգ ժամ, ապա իսրայելական զինվորականները ուղղաթիռով լքել են Սիրիայի տարածքը։

Ըստ հեռուստաալիքի՝ իսրայելական բանակի մեքենայացված պարեկային խմբերը առավոտյան հայտնվել են Ռահլե գյուղում, որը գտնվում է Դամասկոսից արևմուտք՝ լիբանանա-սիրիական սահմանին: Դրանք նկատվել են նաև Այն Դեկեր և Սայսուն շրջաններում՝ Յարմուկ գետի վրա, Դարաա նահանգի հարավում, որտեղ մաքրում է իրականացվել հուլիսի 2-ին: Գործողության ընթացքում հայտնաբերվել են զինյալների թաքստոցներ և զենքի պահեստներ: Ձերբակալվածների մի խումբ տեղափոխվել է Իսրայելի տարածք: