Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստել...

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է պատրաստել օդում Թեհրանի նկատմամբ հրեական պետության ռազմաօդային ուժերի գերակշռության պահպանման միջոցներ։ Այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։

«Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն է պատրաստել հետախուզական և օպերատիվ միջոցներ, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերին թույլ կտան օդում պահպանել  գերակշռությունը Թեհրանի նկատմամբ», - գրել է նա։

Կացի խոսքով՝ «Իսրայելը մտադիր է ակտիվ պաշտպանական քաղաքականություն վարել Իրանի դեմ» և թույլ չտալ, որ Իրանը վերակառուցի իր հնարավորությունները: