Իսրայելի պատվիրակությունն այցելել է Կահիրե՝ եգիպտական կողմի հետ քննարկելու պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ հնարավոր համաձայնագրի պայմանները Գազայի հատվածում նոր զինադադարի վերաբերյալ, այդ մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed թերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ այցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ և համընկել «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչների՝ Եգիպտոսի մայրաքաղաք կատարած այցի հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է եղել Իսրայելի կառավարությունում անհետ կորածների և պատանդների գործով պատասխանատու պաշտոնյան։ «Պատվիրակության խնդիրն էր ուշադիր ուսումնասիրել «ՀԱՄԱՍ»-ի դիրքորոշումն առաջարկվող զինադադարի պայմանների՝ ներառյալ գերիների փոխանակման գործարքի վերաբերյալ», – գրել է թերթը



