Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, չնայած գործող հրադադարին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ չորսը, հայտնում է Safa գործակալությունը՝ հղում անելով տեղի թղթակցին։
«Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատվածում իսրայելական բանակի կրակոցներից սպանվել է մեկ հոգի, չորսը՝ վիրավորվել», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մահացածը 28 տարեկան է։
Միաժամանակ գործակալության թղթակիցը պնդում է, որ իսրայելական ռազմական տեխնիկան ինտենսիվ կրակ է բացում Ռաֆահի մոտ գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետի մոտ:
Հիշեցնենք՝ հակամարտող կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, հունվարի 19-ին համաձայնության են եկել 42 օրով զինադադարի մասին և հայտարարել ռազմական գործողությունների վերջնական ավարտին իրենց հանձնառության մասին: