Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբ...

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) նոր հարձակումներ է իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով շիական «Հեզբոլլահ» շարժման Ռադվանի հատուկ ջոկատայինների շտաբը, ինչպես նաև արմատականներին պատկանող շենքերը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Ռադվանի ուժերի հրամանատարության և կառավարման կենտրոնին և «Հեզբոլլահ»-ի կողմից Լիբանանի հարավում օգտագործվող կայանքներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելցի զինվորականները նշել են, որ «այդպիսի ահաբեկչական օբյեկտների առկայությունը տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի բացահայտ խախտում է»։

«Իսրայելական բանակը կշարունակի հարվածներ հասցնել զինված ահաբեկիչներին հարավային Լիբանանում և կգործի Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիքի վերացման ուղղությամբ»,- ամփոփել է բանակի մամուլի ծառայությունը։