
Իսրայելի ռազմական գործողության նպատակն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությանը հեռացնելը չէ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Ռեժիմը փոխելու նպատակ չկա։ Այս գործողության մեջ Իսրայելի նպատակը դա չէ», - հունիսի 16-ին լրագրողներին ասել է Գալպերինը։
Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշման համաձայն՝ քաղաքական իշխանության հարցը պետք է որոշի Իրանի ժողովուրդը։ Բացի այդ, Իսրայելը գործողության ստույգ ժամկետներ և գործողության սահմաններ չի դնում, հայտարարել է դեսպանը։