Իսրայելի գործողությունները կոպտորեն խախտում ե...

Իսրայելի գործողությունները կոպտորեն խախտում են Լիբանանի ինքնիշխանությունը: Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Գազայի հատվածի շուրջ աննախադեպ ճգնաժամը «կատալիզատոր դարձավ լիբանանա-իսրայելական առճակատման կտրուկ սրման համար, և ամբողջ տարածաշրջանը պատերազմի շեմին հայտնվեց»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր «Հըզբոլլահի» առաջնորդ Հասսան Նասրալլահի ոչնչացման մասին։ Նա մահացել է Բեյրութի գնդակոծության ժամանակ։