Իսրայելի Պաշտպանության բանակի (ԻՊԲ) ուժերը Գազայի հատվածում բերվել են բարձր պատրաստության վիճակի: Ինչպես տեղեկացնում է Ynet լրատվական հարթակը, Գազայի հատվածի տարածքում գտնվող ԻՊԲ-ի ստորաբաժանումները բարձր պատրաստության վիճակի են բերվել՝ «ՀԱՄԱՍ-ի զենքի պաշարների պատճառով առկա անհանգստություններից ելնելով»։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությունից և Գազայում պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրից հետո ՀԱՄԱՍ-ը կարող է օգտագործել իր մոտ մնացած զենքը հրթիռային և ականանետային գնդակոծումների, ինչպես նաև ԻՊԲ-ի զինվորների վրա հարձակման համար», - մեջբերում է Ynet-ն Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի խոսքը։
Հարթակը նաև նշում է, որ Զամիրն ավելի վաղ «բոլոր զինծառայողերին, որոնք գտնվում են առաջնագծում և դիրքերի խորքում, հրահանգել է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման»։



