Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության հետևանքո...

Իրանի և Իսրայելի կողմից փոխադարձ հարվածների ընթացքում Սիրիայի հարավում երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Դարաայում SANA-ի թղթակիցը հայտնել է, որ իսրայելաիրանական փոխհրաձգության արդյունքում երկու ԱԹՍ է ընկել Թալ ալ-Ջաբիյա կոչվող տարածքում, որը գտնվում է Նաուա քաղաքից հյուսիս-արևմուտք և Ջասեմ քաղաքից հյուսիս։

Անօդաչուների ընկնելը որևէ նյութական վնասի կամ մարդկային կորուստների չի հանգեցրել։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ հունիսի 19-ի առավոտյան իրանական անօդաչու թռչող սարք է ընկել Դարաայի շրջանի Ջալին գյուղաքաղաքի բնակելի տան վրա, ինչը խուճապ և վախ է առաջացրել բնակչների շրջանում։ Իսրայելի օդուժը ժամը Ջալին քաղաքի երկնքում որսացել է իրանական ԱԹՍ-ն, որի բեկորն ընկել է ուղիղ բնակելի տան վրա։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն տունն ակնհայտ նյութական վնասներ է կրել։

Տեղեկությունների համաձայն՝ հունիսի 19-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Իրաքցի փորձագետների կարծիքով՝ վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը արտադրվել է Իրանում։