
Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Այս մասին հայտնում է Axios-ը։
Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումից հետո Իրանը Սպիտակ տուն է ուղարկել հաղորդագրություն, որ հետագա հարվածներ չի իրականացնի։
Ի պատասխան՝ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ չի պլանավորում պատասխանել իրանական հարձակմանը և պատրաստ է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։
Axios-ի հաղորդմամբ՝ դրանից հետո շարունակվել են բանակցությունները ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Իրանի միջև՝ հրադադարի պայմանների և դրա մեկնարկի ժամանակի շուրջ համաձայնության գալու համար։
Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով, որի անունը չի նշվում, հունիսի 23-ի երեկոյան, երբ պարզ է դարձել, որ իրանցիները վերջացրել են իրենց գործողությունները, Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ասել նրան, որ ցանկանում է՝ պատերազմն ավարտվի։
Պաշտոնյան նաև նշել է, որ Նեթանյահուն համաձայնել է հրադադարին և ընդգծել, որ Իսրայելը այլևս հարվածներ չի հասցնի, քանի դեռ Իրանը դադարեցրել է հրթիռների արձակումը։
Թրամփը զրուցել է Կատարի էմիր Թամիմ ալ-Թանիի հետ, իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսը զրուցել է Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ, որն ուղերձը փոխանցել է Իրանին և վերջնականապես որոշել հրադադարի պայմանները, այդ թվում՝ դրա մեկնարկի ժամանակը։
Երբ ամեն ինչ համաձայնեցված էր, Թրամփը հայտարարել է հրադադարի մասին Truth Social-ում իր գրառման մեջ։