
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին:
«Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա՞ ժամանակացույց, որի ընթացքում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է համաձայնության գան նոր համաձայնագրի պայմանների շուրջ։