Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագիր է տորագր...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագիր է տորագրվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ առիթվհայտարարել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, ըստ որի՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է շուտով ազատ արձակել բոլոր պատանդներին, Իսրայելը կհեռացնի իր զորքերը մինչև համաձայնեցված հատվածը, հայտարարել է Թրամփը։

Համասը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային բանակցություններում միջնորդության համար և գնահատեց Գազայում հակամարտությունը դադարեցնելու Թրամփի ջանքերը։

Նշենք՝ Գազայի հատվածում Համասի կողմից պահվող իսրայելցի պատանդները կազատվեն շաբաթ կամ կիրակի, հաղորդում է CNN-ը։Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գազայի համաձայնագիրը անվանել է «Իսրայելի ազգային և բարոյական հաղթանակ»։