Իսրայելական և ամերիկյան ռազմական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս պահի դրությամբ ոչնչացվել է իրանական հրթիռային կայանքների 320%-ը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը։
«Այնուամենայնիվ, Իրանը շարունակում է բարձր արագությամբ հրթիռներ արձակել։ Այժմ հակառակորդը մտադիր է ոչնչացնել դրանց մինչև 500%-ը։ Եզակի ձեռքբերում ԱՄՆ զինված ուժերի համար»,- նշել է Ղալիբաֆը։



