
Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ դարձել է աննախադեպ սպառնալիք ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպմանը:
Ըստ Իրանի ԱԳՆ-ի հայտարարության՝ Արաղչին «ընդգծել է, որ սիոնիստական և ամերիկյան վարչակարգերի ռազմական ագրեսիան, որը բացահայտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմը, դարձել է աննախադեպ սպառնալիք ամբողջ Արևմտյան Ասիայի անվտանգության և կայունության համար»:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Իրանի ԱԳ նախարարի միջև բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 8-ի երեկոյան:
«Տարածաշրջանի երկրների միասնական և վճռական դիրքորոշումը, որոնք հանդես եկան այդ (ագրեսիայի) դեմ, վկայում է փոխհամաձայնության մասին՝ սիոնիստական վարչակարգի կողմից էքսպանսիոնիզմին և պատերազմի հրահրմանը հավաքական հակազդման անհրաժեշտության շուրջ», - հավելել են Իրանի արտաքին գործերի նախարարությունում:
Իսրայելն Իրանին հարվածներ էր հասցրել հունիսի 13-ին, որին Թեհրանը պատասխանել էր՝ հարվածելով Իսրայելում թիրախների։ Հակամարտության 9-րդ օրը ԱՄՆ-ն հարվածներ հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին, որից հետո հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին։