Իսրայելի արտգործնախարարը կարծում է, որ պաղեստինյան պետության ստեղծումը կարող է հանգեցնել իրանական ռազմաբազաների բացմանը մերձավորարևելյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Գազայում և Լիբանանում։
«Իրանն ու ՀԱՄԱՍ-ը իրենց վրա են վերցրել պաղեստինյան հարցի լուծումը։ Պաղեստինյան պետության ստեղծումը կնշանակի իրանական բազայի առկայություն Գազայում, Հրեաստանում և Սամարիայում, ինչպես նաև Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում, ինչը սպառնալիք կստեղծի Իսրայելի բնակավայրերի, թռիչքուղիների, նավագնացության և տնտեսական կենտրոնների համար: Մենք չենք կարող դա թույլ տալ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։