Իսրայելցի զինվորականները կանգնեցվել են պաղեստինյան ուժերի կողմից Գազայի հատվածի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի շրջանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Tasnim իրանական գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ պաղեստինյան կազմավորումների մարտիկները դաժան հակահարված են տվել իսրայելցի զինվորականներին «ավելի քան հինգ ուղղություններում»։
Գործակալությունը նշել է, որ ձեւավորվել է «հզոր պաշտպանական գիծ, որը կանգնեցրել է օկուպացիոն (իսրայելական) ուժերի առաջխաղացումը դեպի «Աշ-Շիֆա» բուժկենտրոն... իսկ Իսրայելի Պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումներ հայտնվել են պաշարման մեջ, ինչի հետեւանքով նրա մի քանի զինծառայողներ սպանվել են։ Tasnim-ը տեղեկացրել է նաեւ իսրայելական տանկերի ոչնչացման մասին։
Ավելի վաղ ISNA իրանական գործակալությունը տեղեկացրել էր, որ դաժան մարտերի պատճառով հիվանդանոցի անձնակազմը չի կարողանում հեռանալ այնտեղից անգամ մահացածներին թաղելու համար։ Ինչպես տեղեկացրել է Al-Mayadeen հեռուստաալիքը, բուժհամալիրում էլեկտրականությունն ընդհանրապես անջատվել է։ Այն հաջողվել է վերականգնել միայն «Աշ-Շիֆայի» անհետաձգելի օգնության բաժանմունքում։