Իսրայելական ուժերը մարտի 31-ին հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի շարք տարածքների։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը։
Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական բանակը հրատապ նախազգուշացում է տվել Լիբանանի՝ Զահրանի գետից հարավ գտնվող բնակիչներին՝ լքելու իրենց բնակավայրերը։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի և Իսրայելի սահմանին գտնվող իսրայելական Միսգավ Ամ բնակավայրի ռազմական անցակետը և Մաալոտ Թարշիհա բնակավայրում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը։
Իսրայելի պաշտպանության ուժերը նաև հայտնել են, որ մարտի 30-ին Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ չորս իսրայելցի զինվոր է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։
Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 30-ի տվյալների համաձայն՝ մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն Իրանի, որը ենթարկվել էր ամերիկա-իսրայելական հարձակման։ Ի պատասխան՝ Իսրայելը նոր ցամաքային և օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանում։



