
Իսրայելի պաշտպանության ուժերն ընդլայնել են իրենց ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ներառելով նոր տարածքներ, և պաղեստինյան անկլավում տեղի ունեցած մարտերում ոչնչացրել են տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր Telegram ալիքում։
«ԻՊԲ-ի և Իսրայելի անվտանգության գործակալության հետախուզության ղեկավարությամբ, ԻՊԲ-ի զորքերը շարունակում են իրենց օպերատիվ գործունեությունը Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ», - նշվել է հաղորդագրության մեջ։
Համաձայն հայտարարության՝ «վերջին մի քանի օրերի ընթացքում 36-րդ դիվիզիան ընդլայնել է իր գործողությունները Գազայի հատվածի այլ տարածքներում՝ «ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, ինչպես նաև վերգետնյա ու ստորգետնյա հարյուրավոր ահաբեկչական ենթակառուցվածքներ»։
Զինվորականների տեղեկացմամբ՝ ոչնչացվել է «8 ահաբեկիչ, որոնք գտնվում էին օպերատիվ հրամանատարական կենտրոնում»։
Բացի այդ, մի շարք ռազմածովային նավեր հարվածել են մի քանի ահաբեկչական թիրախների և ահաբեկիչների Գազայի հատվածի հարավում»։
Մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ «24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ուժերին աջակցելու համար հարվածել են ավելի քան 140 ահաբեկչական թիրախի»։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 500-ի, իսկ վիրավորներինը՝ 133 642-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։