Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանից հակատա...

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ երկու հակատանկային հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից։

«Որոշ ժամանակ առաջ հակատանկային հրթիռներ են արձակվել կիբուց Մանարայի ուղղությամբ՝ Իսրայելի և Լիբանանի միջև անվտանգության ցանկապատի տարածքի մոտ», – ասվում է բանակի հաղորդագրության մեջ։