Իսրայելցի ռազմական պաշտոնյաները վերջերս կայացած հանդիպումների ժամանակ զգուշացրել են իրենց ամերիկացի գործընկերներին, որ բալիստիկ հրթիռների մշակման իրանական ծրագիրը Իսրայելի համար ներկայացնում է ոչ պակաս վտանգ, քան միջուկային ծրագիրը։ Անհրաժեշտության դեպքում Թել Ավիվը պատրաստ է գործել ինքնուրույն, vesti.ru-ի փոխանցմամբ, հայտնում են «The Jerusalem Post» (JP) թերթի աղբյուրները Իսրայելի անվտանգության ծառայությունում:
Ըստ նրանց՝ իսրայելական կողմն ընդգծել է, որ թույլ չի տա Իրանում վերականգնել ռազմավարական սպառազինությունների այնպիսի համակարգ, որն ունակ է սպառնալ հրեական պետության գոյությանը։ Որպես հետևանք՝ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ընտրել արձագանքման մարտավարությունը։ ԱՄՆ ներկայացուցիչները տեղեկացվել են Թել Ավիվի այն պլանների մասին, որոնք կապված են իրանական հրթիռային ծրագրի արդյունավետությունը նվազեցնելու ցանկության և Իսլամական Հանրապետության հիմնական արտադրական օբյեկտներն հնարավոր հարվածներ հասցնելու հետ։
«Մենք ամերիկացիներին ասել ենք, որ միայնակ հարված կհասցնենք, եթե Իրանը հատի բալիստիկ հրթիռների համար մեր սահմանած «կարմիր գիծը»»,- ասել է հրատարակության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ առայժմ դա տեղի չի ունեցել, սակայն Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, նշելէ JP-ն։ Իսրայելական «12-րդ ալիքը» հայտնել է,որ Թել Ավիվը նաև պնդում է, որ Իրանը բարձր հարստացված ուրանի պաշարները հանձնի այլ երկրի, հրաժարվի ուրանի հարստացումից, ինչպես նաև դադարեցնի Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների ֆինանսավորումը։ Փետրվարի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ և հայտարարել,որ Վաշինգտոնը չպետք է հավատա Թեհրանի խոստումներին։



