ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տեղեկատվությամբ, Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իսպանիայի արևելքում և հարավում տեղի ունեցած հզոր ջրհեղեղները հանգեցրել են զոհերի և ավերածությունների։ Euronews-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 72-ի։ Խափանվել է ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը։