Իսպանիայում իրավապահ մարմինները բռնել են ձկնորսական նավը, որում 1,5 տոննա կոկաին է եղել: Այդ մասին թագավորության ազգային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել:
Նավը հայտնաբերվել է Կանարյան կղզիներից ոչ հեռու: Այն լողում էր Բրազիլիայի դրոշի ներքո։ Ոստիկանությունը ձերբակալել է անձնակազմի բոլոր անդամներին՝ Բրազիլիայի հինգ և Վենեսուելայի մեկ քաղաքացու։
Ըստ հաղորդագրության՝ թմրանյութերը թաքցված են եղել ձկնորսական նավի շարժիչի սենյակում՝ հատուկ դրա համար կառուցված խցիկում։



