Իսպանիան պետք է «հեռացվի» ՆԱՏՕ-ից. Թրամփ

Իսպանիան պետք է «հեռացվի» ՆԱՏՕ-ից՝ Մադրիդի կողմից պաշտպանության ծախսերը 5%-ի հասցնելու պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբի հետ Սպիտակ տանը համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ունեինք մեկ հետ մնացող։ Դա Իսպանիան էր։ Անկեղծ ասած՝ գուցե մենք պետք է նրանց հանենք ՆԱՏՕ-ից», — ասել է Թրամփը։

Նշենք, որ երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հասել էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համաձայնությանը՝ մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ Դրանից 3.5%-ը կհատկացվի անմիջապես պաշտպանական կարիքներին, իսկ ևս 1.5%-ը՝ հարակից ծախսերին, ինչպիսիք են կիբերանվտանգությունը և ենթակառուցվածքների զարգացումը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է իրենց ազգային ՀՆԱ-ի 5%-ը ներդնեն պաշտպանության մեջ 2025 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։