Իսպանիան առանց աշխատավարձի նվազեցման կկրճատի...

Իսպանիայի իշխանությունները ցանկանում են աշխատանքային շաբաթը 40 ժամից կրճատել մինչև 37,5 ժամ. այսինքն կլինի մինչև հինգ հերթափոխ՝ 7,5 ժամ տևողությամբ՝ առանց աշխատավարձի փոփոխության, հայտնում է Reuters-ը։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ չնայած գործատուների դիմադրությանը։ Վերջիններս նշել են, որ դա կմեծացնի իսպանական ընկերությունների ծախսերը և նրանց կդարձնի պակաս մրցունակ:

Աշխատանքի նախարար Յոլանդա Դիասի խոսքով՝ բարեփոխումն ուղղված է աշխատողների արտադրողականության բարձրացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։ Այժմ աշխատանքային շաբաթը կրճատելու առաջարկը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը։