Իսլանդիայում սկսել է ժայթքել վտանգավոր հրաբու...

Իսլանդիայի հարավ-արեւմուտքում սկսել է ժայթքել հրաբուխը։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

Հիշեցնենք, րո զգուշանալով լուրջ ժայթքումից Ռեյկյանես թերակղզում՝ տեղի իշխանություններն անցած ամիս տարհանել էին մոտ 4 000 բնակիչների Գրինդավիկ ձկնորսական քաղաքից եւ փակել էին Երկնագույն ծովալճակ ջերմաթերմալ ամառանոցը։

«Նախազգուշացում. ժայթքումն սկսվել է Գրինդավիկից հյուսիս»,- տեղեկացրել է օդերեւութաբանական բյուրոն։ Մասնագետները նշել են, որ ժայթքումն սկսվել է քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, իսկ հողի վրա ճաքերը հասել են մինչեւ մայրաքաղաք Ռեյկյավիկ։

Տեղեկացվել է, որ Ռեյկյավիկի մոտ գտնվող Քեբլավիկ միջազգային օդանավակայանը բաց է։

Տեսանյութում երեւում են հրաբխի հետեւանքները։ «Սեյսմիկ ակտիվությունը վկայում է այն մասին, որ մագման շարժվում է դեպի հարավ-արեւմուտք եւ ժայթքումը կարող է շարունակվել Գրինդավիկի ուղղությամբ»,- նշել են Իսլանդիայի օդերեւութաբանական բյուրոյում։

Մասնագետների տվյալներով՝ մեկ վայրկյանում արտանետվում է 100-200 խորանարդ մետր լավա։