«Իսլամական ջիհադը» հայտարարել է «բոլորը բոլոր...

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադա ալ-Նահհալը հայտարարել է, որ կազմակերպությունը ծրագրում է ստիպել Իսրայելին փոխանակել բոլոր իսրայելցի պատանդներին իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ։

Նրա խոսքով՝ պաղեստինյան խմբավորումը չի ազատի իսրայելցի զինվորականներին, որոնց պատանդ է պահում, քանի դեռ ազատ չեն արձակվել բանտում գտնվող բոլոր պաղեստինցիները։

«Հետագայում մենք հակառակորդին կստիպենք իրականացնել փոխանակման մեծ օպերացիա, որը կերաշխավորի մեր բոլոր գերիների ազատ արձակումը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի համաձայն»,- ասել է շարժման գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, դիմադրությունը (պաղեստինյան խմբավորումները) ստիպել է Իսրայելին համաձայնել զինադադարի համաձայնագրին իր բանակի շարքերում «մեծ կորուստների պատճառով»։