
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ՝ երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Tasnim-ը։
Այցի ընթացքում Փաքպուրը զրուցել է սահմանամերձ շրջանների զինվորականների հետ և գնահատել նրանց մարտունակությունը, ինչպես նաև զգոնությունն ու մարտական ոգին։ Նա նաև զինվորներին ներկայացրել է զգոնության և պատրաստվածության առավելագույն մակարդակը պահպանելու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Իրանի հյուսիսարևելյան սահման։