Վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կխոսի այդ մասին: Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին մեկ-երկու նախադասությամբ ասել է երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմության շարժման արդյունքների վերաբերյալ հարցին: Նշենք, որ Սերժ Սարգսյանն այցելել էր Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանվեց, եղան հիացական խոսեր և քննադատական խոսքեր, բայց թե ինչ էր նկատի ունեցել նախագահը, այդպես էլ անհասկանալի մնաց։ Միտքը ձևակերպված էր այնպես, որ այն կարող էր օգտագործել և՛ որպես քննադատություն, և՛ որպես քաջալերանք։
Մի կողմ թողնենք նախագահի խոսքերի տարբեր մեկնաբանությունները և փորձենք հասկանալ, թե ու՞ր է Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ նախկին պետը հրապարակ էր իջել անգամ Իշխան Սաղաթելայնից շուտ, իսկ երբ «Դիմադրություն» շարժումը սկսեց փողոցային պայքարը, Վանեցյանը մշտապես Իշխան Սաղաթելայնի կողքին էր, բոլորն էլ հասկանում էին, որ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության անունից է հանդես գալիս, իսկ Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության։ Առաջին օրերին Արթուր Վանեցյանը ոչնչով չէր զիջում Իշխան Սաղաթելյանին ու առաջին գծում էր։ Իսկ հիմա «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող ՀՀԿ առաջնորդն ընդդիմության առաջնորդ է անվանում միայն Իշխան Սաղաթելյանին։ Իսկ ու՞ր է Արթուր Վանեցյանը։
Պետք է նկատել, որ Արթուր Վանեցյանի մեկուսացումը, կամ, գուցե, ինքնամեկուսացումը «Դիմադրության» շարժումից սկսեց այն ժամանակ, երբ վերջինս առողջական խնդիրների պատճառով մեկնեց Եվրոպա: Պարոն Վանեցյանը, որպես հանրային գործիչ, որպես մարդ, ում խոսքը լսելով հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, պարտավոր է բացատրություն տալ, թե այդ ի՞նչ առողջական խնդիր ուներ, և դրա դեմ ի՞նչ բուժում է նշանակել եվրոպացի բժիշկը, որ, ի վերջո, բերեց քաղաքական պասիվության։
Ի դեպ, խոսակցություններ կան նաև, որ Վանեցյանը առաջիկա օրերին վայր է դնելու պատգամավորական մանդատը և, ընդհանրապես, գուցե քաղաքականությունից էլ դուրս գա։