
Չեմ ընդունում Մայր Աթոռ Էջմիածնի դիվանատան հաղորդագրությունը: Այս մասին ասել է կարգալույծ Ստեփան Ասատրյանը, երբ նրան փորձել են փոխանցել կարգալույծ լինելու մասին հաղորդագրությունը:
«Ով տվել է, տարեք, հետ տվեք իրեն, չեմ ընդունում: Ես չեմ հարգում կառույցը, որն այդ թուղթն ուղարկել է: Գնացեք այստեղից»,-նշել է նա:
Լրագրողի հարցին՝ կարգայուծ քահանան պատերա՞զմ է սկսում Մայր Աթոռի դեմ, Ասատրյանն ասել է. «Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Աստծո դեմ պատերա՞զմ է հայտարարում»: Նա հավելել է, որ իրեն Աստծո ծառա է համարում: