Իսկ դուք կփոխանակե՞ք ձեր արժանապատվությունը ա...

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի դատավորներ, իսկ դուք կփոխանակե՞ք ձեր արժանապատվությունը աշխատավարձի 60 տոկոսով բարձրացման հետ։ Իսկ դուք կծախե՞ք ձեր հոգին Արցախը հանձնող սատանային»։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց առաջին ատյանի դատավորների աշխատավարձի 60%-ի չափ հավելում տրամադրել ամեն ամիս։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դատավորների և ընդհանրապես, պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար»։