Իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար...

Վերջին րոպեներին ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ, հայտնում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

«Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»-, ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր երթ է կայանալու՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի: