
Շատ պարզ բան է կատարվում։ Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա եւ խոստացել է կառուցել Միջին Միջանցքն, այսինքն Զանգեզուրի Միջանցքն, ըստ ադրբեջանական անվանման։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա մանրամասնում է.
«1. Դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։
2.Հայաստանն, ամբողջությամբ, դառնում է կոնսորցիում' փայատիրական ընկերություն, մինչեւ սուվերենության Դե Յուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։
- Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին եւ ինտիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։
- Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։
Ա/ Ինչու հիմա
Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։
Բ/ Ինչի է դա պետք իշխող խմբակին
Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է»։