Իշխանությունը փորձում է սահմանափակել դատավորն...

Քաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դատական համակարգն անընդհատ փորձում է վերածել սեփական ցանկությունների իրականացման կառույցի։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության օրենսդրական փաթեթին, որով առաջարկվում է, որ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու իրավական-նորմատիվ ակտեր:

«Դատավորները հենց սկսում են անկախություն ցուցաբերել անկախության առաջին իսկ նշույլի դեպքում հարձակումը քաղաքական իշխանության կողմից դառնում է ակնհայտ, և փորձ է արվում ապօրինի միջամտռությունից բացի նաև օրինականացնել իրենց գործողությունները։ Այսօր այս դեպքերից մեկն է։ Այս փոփոխությամբ իշխանությունը տալիս է իրավունք ԲԴԽ-ի անդմաներին հարուցելու վարույթներ և դատավորնրեին ենթարկել պատասխանատվության։ Սա ոչ այլ ինչ է, քան արդար դատավարության հիմնարար սկզբունքի խախտում։ Այն դատավորները, որոնք ցուցաբերել են որոշակի անկախություն, Բարձրագույն դատական խորհրդի իշխանահաճո անդամները կարող են կազմակերպված ձևով հարձակում կազմակերպել այդ դատավորների վրա արդեն օրինական հիմքերով։ Իշխանությունը փորձում է ամեն գնով սահմանափակել այն դատավորների և փաստաբանների աշխատանքը, որոնք կփորձեն արդարադատություն իրականացնել, ճշտմարտությունը բացահայտել և սրանով իրենք ճանապարհ են բացում դատավորների նկատմամբ հիմնարար ճնշումներ գործադրելու ուղղությամբ։ Այս իշխանությունը ինչով է մտածում՝ չգիտեմ։ Առաջին ընթերցմամբ անցած այս նախագիծը հավաքել է ընդամենը ութսուն ձայն։ Սա նշանակում է, որ որպես  սահմանդրական օրենքում փոփոխություն անցել է նվազագույն շեմով։ Եվ եթե կլինեն մի 3-4 պատգամավորներ, որոնք գիտակցում են, թե որքան կարևոր է երկիրը չտանել հերթական փորձությանը, ապա գոնե իրենք կասեցնեն այս ընթացքը»,- նշեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք ցանկանում են լսել իշխանական պատգամավորների փաստարկները և հիմնավորումները։

«Մեր ցանկությունը խաղաղ բնույթ է կրում։ Մենք ցանկանում ենք հանդիպում ունենալ Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրանք, որոնք Դեմիրճյան մուտքի այս հատվածից են դուրս գալիս, մեծ սիրով պատրաստ ենք լսել իրենց հիմանավորումները և փոխանցել մեր փաստարկները։ Ովքեր այն մուտքերից են դուրս գալու, խնդրում ենք ոստիկաններին օժանդակել մեզ հանդիպելու այդ պատգամավորների հետ։ Եթե իրենք կխուսափեն թող պաշտոնապես ասեն, որ չեն ուզում հանդիպել։ Մի վախեցեք, ժողովուրդը ձեր նկատմամբ բռնության փորձ չի կատարի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։