Իշխանությունները հավելյալ 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 18-ի նիստում։
Այս գումարը տրամադրվել է 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված ժամանակավորապես ազատ միջոցներից։
Ընդ որում, Կառավարության որոշման մեջ չի հստակեցվում, թե ԱԱԾ-ի կոնկրետ որ միջոցառման իրականացմանն են ուղղվում այդ միջոցները. ծրագրի անվանումը նշված է միայն համապատասխան կոդի տեսքով։
Հատկանշական է, որ ի սկզբանե այս գումարը նախատեսված է եղել ծառայության ծրագրերի իրականացման համար չորրորդ եռամսյակում, սակայն հետագայում անհրաժեշտություն է առաջացել ֆինանսավորումը տեղափոխել երկրորդ եռամսյակ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունն ու միջոցների եռամսյակային բաշխումը՝ առաջարկվել է պահուստային ֆոնդից հատկացնել միայն 1 միլիարդ 404 միլիոն դրամ։
Որոշման մեջ նշվում է նաև, որ սա թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների կատարմանն ուղղված աշխատանքները։



