Իշխանությունները չեն կեղծելու առաջիկա արտահեր...

ՀՀ իշխանությունները պարզապես չեն փորձելու կեղծել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի արտահայտած մտավախություններն այս հարցի կապակցությամբ:

Նախարարը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նրանք ընդհանրապես պետք է կեղծեն ընտրությունները:

«Կարծում եմ, որ 2018 թվականից հետո այդ անիվը հետ շրջել հնարավոր չէ, քանի որ քաղաքացիների կամքը որեւէ կերպ խեղաթյուրել հնարավոր չէ: Ընտրական հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ են մշակվել: Բոլոր մեխանիզմները սահմանված են Ընտրական օրենսգրքով»,- շեշտեց Բադասյանը: