Իշխանության հանցավոր անգործության պարագայում...

«Քաղաքական պայմանավորավածություն ունենալով Ադրբեջանի հետ ՝ ապրիլի 1-ից կատարելու երթուղու փոփոխութուններ, ըստ այդմ՝ ձևավորելու նոր բնագծեր,  փաստացի իշխանությունը ժամանակին քաղաքական համապատասխան որոշում չի ունեցել  կամ եղել է այնպիսի քաղաքական որոշում, որի պարագայում Հայաստանը հայտնվել է այսպիսի իրաիճակում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մի կողմից ֆիքսվում է Ադրբեջանի ագրեսիան, Ադրբջանի՝ ամեն գնով իր նպատակին հասնելու ցանկությունը, որն այս իրավիճակում բերել է ողբերգության, մյուս կողմից՝ ամրագրվում է  ՀՀ իշխանություների հանցավոր անգործությունը․ փաստացի իշխանության քաղաքական որոշումների ու հանցավոր անգործության պարագայում ԶՈւ-ի  վրա դրված բեռն ավելի ծանր բնույթ է ստանում՝ մարտական հերթապահությունից սկսած մինչև մարտական խնդիրների լուծում»,-նշում է Տիգրան աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։