Իշխանության աթոռները պահպանող կառույցները պատ...

Այն կառույցները, որոնք այսօր խաղաղ պայմաններում կատարում են այսօրվա իշխանության հրահանգները, պաշտպանում են նրանց աթոռները, հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների դեմ, պատերազմի ժամանակը մատը մատին չեն խփել կարգուկանոն հաստատելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ հայտարարություն եղավ, որ սեպտեմբերի 13-14-ի մարտռական գործողություններից հետո 7 տսնյակից ավելի սպաներ են քրեական գործերով անցնում.

«Դրա փոխարեն կարելի էր մեկ տասնյակ իշխանավարոների քրեական հետապնդման ենթարկել, որովհետեւ համոզված եմ, որ այդ 7 տասնյակի զգալի մասին հենց այնպես բարձրացրել են այդ դիրքեր, սարերի գլուխ, թողել անապահով վիճակում եւ ասել՝ միայնակ այդ բարձունքներում կռիվ արեք: Դա անընդունելի է»: