Իշխանասարում ադրբեջանցիները երևի թաքնվել են,...

«Ես կարծում եմ, որ մեր կողմից մաքսակետեր դրվելու մասին խոսակցություններն առարկայական կողմ չեն գնալու և դրանք կրելու են ֆիկտիվ բնույթ։ Տրամաբանությունը ո՞րն է այդտեղ մաքսակետ դնելու, ադրբեջանական ո՞ր մեքենան է գալու այդտեղ մաքսազերծվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե հակոբյանը։

Պատգամավորը նաև ընդգծում է․ «Երբ հաջողվի այս կառավարությունից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց շարժառիթները բխում է ազգային ու պետական շահից, մենք կունենանք հնարավորություն նաև ազատել այդ ճանապարհները»։