Իշխանափոխությունից անմիջապես հետո կձերբակալվե...

«ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով , որը  պետք է ուսումնասիրի  Հայաստան հիմնադրամի կողմից կառավարությանը  փոխանցած  100 մլն դոլարից ավելի գումարը , կարծում եմ , որ այդ գործարքի մեջ կան բազում  իրավական խնդիրներ  և կասկած չունեմ որ իշխանափոխությունից  անմիջապես հետո  հենց այս գործարքի  հետ կապված  կլինեն ձերբակալումներ»,- այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը։

Նրա խոսքով մի իշխանություն, որը գլխից գործ կարելով փորձում է վարկաբեկել հիմնադրամը , այսօր մեղադրում է  ընդդիմությանը՝  հիմնադրամը  վարկաբեկելու  համար;

«Զավեշտ է, այն ինչ արել է այս իշխանությունը Հայաստան հիմնադրամի գլխին հիմա փորձում են բարդել  ընդդիմության վրա , ընդդիմությունն իրականության  մեջ փորձում է փրկել  հիմնադրամը ։ Կար որոշում հիմնադրամում   իրականացնել հոգաբարձուների խորհրդի նիստ , որը մի քանի օր առաջ առցանց եղանակով պետք է տեղի ունենար , սակայն նիստից ընդամենը մեկ թե երկու օր առաջ հոգաբարձուներին ուղարկվում է գրություն, որով   նիստը փոխվում է նոյեմբերի վերջին  և որոշում է կայացվում՝  նիստը անել ոչ թե առցանց,  այլ՝  ուղիղ, կենդանի  եղանակով, գաղափարը «Գրանդ քենդդի փղիկի»՝ ՀՀ  նախագահինն է,  իբրև թե  չլինի տեղեկատվական արտահոսք»,-ասաց Արա Վարդանյանը ։