«Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում լայնածավալ մասշտաբի, և տարածաշրջանում այս պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական, և՛ մնացած առումներով։ Այսօր մեր ցավակցություններն ենք հայտնել և հույս հայտնել՝ որ որքան հնարավոր էս շուտ իրավիճակը կկայունա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայաուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը Հայաստանում Իրանի դեսպանատուն էր եկել՝ ցավակցություն հայտնելու Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման մյուս զոհերի մահվան կապակցությամբ։
«Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությամբ և ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ երկիր է և բազմաթիվ անգամ այդ մասին, նույնիսկ այս ծանր օրերին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով հստակ դիրքորոշումը հայտնել է: Այս տեսանկյունից մեր հարևան երկրի անվտանգությունը, կայունությունը մեզ համար ևս շատ կարևոր է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է Իրանում տեղի ուենցողի ֆոնին ՀՀ իշխանության պահվածքին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հայաստանի իշխանությունները, ինչպես միշտ, իրենց տեղում չեն և իրավիճակին ադեկվատ չեն: Մի շատ պարզ օրինակ ասեմ․ երեկ Հայաստանի այսպես կոչված վարչապետը Թբիլիսիում թմբուկ էր խփում․ այսինքն նույնիսկ այն կենցաղային մակարդակում, երբ հարևանիդ հետ դժբախտություն է պատահում, ողբերգություն է լինում, զոհեր են լինում, դու տանը բարձր երաժշտություն չես միացնում, չէ՞, աղմուկ չես անում․ այսինքն ի՞նչ ասեմ, ոչ մի իրավիճակում ադեկվատ չէ»։



