Իսակովի պողոտայում մայթին կայանված օտարերկրյա...

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, անհարմարություններ չստեղծեն հետիոտների համար, այն է՝ մեքենաները չկայանենն հետիոտների համար նախատեսված մայթերին, ինչը խոչընդոտում է հետիոտների ազատ տեղաշարժը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով պարեկները հայտնաբերել են օտարերկրյա համարանիշներով «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն կանյանել էր Իսակովի պողոտայում՝ մայթի վրա, ինչը խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների համար։

Կայքի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Վադիմ Պ.-ն է, ով վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցը մայթին կայանելու համար։