«Իրավունքի և արժեքների գերակայություն իրավապա...
«Իրավունքի և արժեքների գերակայություն իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում որպես ազգային արժեքների կրող և հայ մարդու իրավունքների պաշտպան տեսնում է միակ իրական ընդդիմադիր ուժին «Մայր Հայաստան» դաշինքին։
Հայտարարում ենք, որ սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքին և ակնկալում երևանցիների ակտիվ ներգրավվածություն ու մասնակցություն հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության, հանուն Երևանի Էրիվան չդառնալու։
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության լրատվական ծառայություն
21 օգոստոսի, 2023թվական, Երևան