
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների համաձայն, ՔՊ տարիքն առած պատգամավորները մի կողմ են քաշվել եւ բացարձակ չեն ողջունում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող գործընթացները։
Պարզվում է՝ այդ գործընթացին ակտիվ դեմ արտահայտվողներից մեկը Անդրանիկ Քոչարյանն է, ով մտերիմ շրջապատում, ասում են՝ դժգոհել է, թե այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ուզում է զոռով ժողովրդին լարի իրենց դեմ:
Ըստ նույն աղբյուրների, դա է պատճառը, որ նախկինում բլբուլ կտրած Քոչարյանը, հիմա հնարավորինս չի ցանկանում, ինչպես ՔՊ-ականներն են ասում, «վիվչկա» լինել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում