Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է։
«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում գործող թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Տեղեկացնում ենք, որ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները մասնակի մեկուսացում են իրականացրել, և աշխատանքներ են տարվում հրդեհը լիամարելու ուղղությամբ։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։
Իրավիճակը վերահսկվում է»



