
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։
Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: