Գեղարքունիքի մարզում և Վարդենիս քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նախ հերքեց լուրերը, թե Վարդենիս քաղաքի վրա արկեր են ընկել:
«Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ ասել է, որ Սոթք, Վերին Շորժա հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:



