![Իրավիճակը երկրի շուրջ կարող է սրվել. Բելառուս...](/imgs/posts/medium/2023/05/c5ad7ef.jpeg)
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Իվան Տերտելը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցել է, որ, հետախուզության տվյալներով, կանխատեսվում է երկրի շուրջ օպերատիվ իրավիճակի սրում, տեղեկացրել է ԲելՏԱ գործակալությունը։
Գործակալության տվյալներով, խորհրդակցության ժամանակ «Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը, հետախուզության եւ այլ ստորաբաժանումների գծով ստացված տվյալների հիման վրա, զեկուցել է, որ կանխատեսվում է Բելառուսի շուրջ ստեղծվող օպերատիվ իրադրության զգալի սրում»։
Լուկաշենկոն նշել է, որ իրադրությունը Բելառուսի շուրջ մնում է բարդ, սահմանների մոտ ՆԱՏՕ ռազմական պոտենցիալն աճում է, տեղի են ունենում սադրանքներ սահմանին։