Ուղիղ․ Իրավապահները խուզարկում են Սամվել Կարա...

Հատուկջոկատայիններն այս  պահին խուզարկություններ են իրականացնում ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը այսօր՝ հունիսի 17-ին, եկեղեցուն սատարող խոսքով էր հանդես եկել՝ նշելով․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ջղային գրառումներ արեց, ապա հայտնի դարձավ, որ խուզարկություն են սկսել Սամվել Կարապետյանի տանը։