 
     
								Հակակոռուպցիոն կոմիտեն ընթացք է տվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաղորդմանը, որն առնչվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասում տեղի ունեցած առերևույթ հանցագործությանը, հայտնել է կոմիտեի խոսնակը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ իրավապահները զորամասում գործողություն են իրականացրել ու կան բերման ենթարկվածներ: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, մանրամասներ չի հայտնում: Պարզ չէ՝ ինչի մասին է հարուցված գործը, կա՞ն արդյոք ձերբակալվածներ:







